Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Էլ փուչ, ամպագոռգոռ բաներ չասենք, որ իբր քրիստոնեությունը ընդունած առաջին պետականությունն եք

Էլ փուչ, ամպագոռգոռ բաներ չասենք, որ իբր քրիստոնեությունը ընդունած առաջին պետականությունն եք
18.01.2025 | 06:36

«Մերկ էի, և ինձ հագցրի՞ք, հիվանդ էի, և ինձ տեսնելու եկա՞ք, բանտում էի, և ինձ այցի եկա՞ք» (Նոր Կտակարան, Մատթեոս, 25:36):

Իսրայել պետությունը սուրհանդակներ (messengers) է ուղարկում աշխարհի բոլոր բանտերը` տեր է կանգնում նույնիսկ քրեական, զազրելի հրեա հանցագործներին, ամոքում, սրբում, օգնում, որ իր ազգակից տականքն էլ արժանապատիվ մեռնի, նույնիսկ եթե այլ երկրի քաղաքացիներ են։

Արցախցիների բռնի արտահանման ընթացքում, Բաքվի դժոխքում պատերազմի գերերավարվածներին, նաև քաղաքացիական անմեղ մարդկանց, միացան քաղաքական ազդեցիկ գործիչներ, արցախցի բարձրաստիճան պաշտոնյաններ։

Մինչ օրս տեղյակ չենք մեր խոշտանգվող ազգակիցների ճակատագրի մասին։ Բնավ կապ չունի նրանք համակրելի են մեզ, թե պակաս համակրելի։

Սա նախ և առաջ Հայ պետականության արժանապատվության կորուստն է, յուրաքանչյուր հայի արժանապատվության կորուստը։

Էլ փուչ, ամպագոռգոռ բաներ չասենք, որ իբր քրիստոնեությունը ընդունած առաջին պետականությունն եք։

Մարգարիտ ԴԵՐԱՆՑ

Դիտվել է՝ 2350

Մեկնաբանություններ